18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խանութները կտուգանվեն. Ժողովուրդ

Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել: Բայց Հայաստանում օրենքի այդ կետը չի պահպանվում: Յուրաքանչյուր խանութ իր կանոններով է շարժվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երեւույթը շուտով կվերանա մեր երկրի առեւտրի, սպասարկման ոլորտում: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարել. վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ