28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը

2BA26CB5-6DAE-4D63-B731-B4A5D075E33C_w408_r1_s

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենաանհանգիստ շարժումներն արվում են հոգեվարքի պահին:

Իշխանությունը կարծես այդպիսի նշաններ է դրսևորում: Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը…

Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք…

Երբ ամեն գնով փորձում են տապալել ինչ-որ մեկին, ուրեմն երկու առավել հավանական վարկած կա՝ առաջինը, որ նա դարի հանցագործն է, երկրորդը, որ դա պարտադրված ծրագիր է:

Առաջինը՝ դժվար, երկրորդը՝ չգիտեմ…

Հույս ունենանք, որ այս դեպքում նույնպես նպատակն արդարացնում է դրան հասնելու միջոցները…»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ