19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանում ոստիկանների վրա հարձակվողները 18 ու 16-ամյա եղբայրներ են. Վերջիններս ձերբակալվել են

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը:

Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

Հիշեցնենք՝ գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել: Եվս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի բերման էր ենթարկվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ