29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դավիթ Սանասարյանի հետ առնչվող վթարի դեպքով պետք է քրգործ հարուցվի․ իրավապաշտպան

1564426614-9778

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․

 «Հետևում եմ «Անալիտիկ» լրատվականի բացահայտման «ոդիսականին»՝ կապված Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմության հետ։Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց…Եթե ինքնին լուրն անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր միայն խիստ նախնական ենթադրություն ձևավորել, ապա տեսանյութն արդեն բավականաչափ համոզիչ էր, և այս պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ։

Մասնավորապես, պետք է քրեական գործ հարուցվի (էլ ի՞նչ է պետք քրգործի հարուցման համար) և դրա շրջանակներում իրավական գնահատականներ տրվեն Սանասարյանի գործողություններին՝ ինչպես ենթադրյալ վրաերթի կապակցությամբ, այնպես էլ դրանից հետո։

Ընդ որում, երկրորդն ավելի կարևոր է. մասնավորապես, արդյո՞ք Սանասարյանն օգտագործել է իր քաղաքական կապերը՝ վրաերթի փաստը թաքցնելու համար։ Այդ հարցի պատասխանը նաև պետք է գնահատականի արժանանա Սանասարյանի նկատմամբ այժմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակում խափանման միջոցի հարցի կապակցությամբ։

Շատ կարևոր է նաև այն, որ իշխող քաղաքական ուժի՝ լայն կապեր ու պետական մեծ աջակցություն ունեցող ներկայացուցիչը հնարավորություն չունենա իր դեմ վկայող որևէ անպաշտպան քաղաքացու լռեցնել՝ սպառնալով քրեական կամ որևէ այլ պատասխանատվությամբ։ Անկախ եղելությունից, այս օրինակը չպետք է նախադեպ դառնա այն մասին, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի ապօրինության դեմ բողոքողն անպաշտպան է մնում։

Ուստի հայտնում եմ ենթադրաբար վրաերթի ենթարկված տղայի ընտանիքին իրավապաշտպանական, այդ թվում՝ փաստաբանական անհրաժեշտ աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։

ՀԳ. Ես մի բան գիտեմ. եթե անգամ մատդ մի քիչ մեծ փուշ մտնի ու գնաս հիվանդանոց, հաջորդ օրը պարտադիր քեզ կայցելի հետաքննիչը, որը, հիվանդանոցի տեղեկացման հիման վրա, նյութեր կնախապատրաստի։ Այս պատմության մեջ հետաքննիչի բացակայությունը շատ խոսուն չէ՞»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ