25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոստացել են «ուտեչկաներ» չանել: Մանրամասներ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ գաղտնի նիստից. Ժողովուրդ

Oրաթերթին հաջողվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երեկվա փակ գաղտնի նիստի մանրամասներն իմանալ:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ քննել են քառօրյայի մասնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին: Թեպետ տեղեկություններ կային, թե նիստին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է քննվել, թերթի աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ երեկ քննվողը Նիազյանն է եղել:

Թերթի տեղեկություններով` հիմնականում հարցաքննություն իրականացնողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է եղել՝ հաճախ խոսքը փոխանցելով «Իմ քայլ»-ից հանձնաժողովական Տիգրան Կարապետյանին: Զինվորին, ըստ մեր լուրերի, հարցրել են` արդյոք այդ օրը բանակը զենք ունեցել է, անհրաժեշտ սնունդով ապահովված եղել են, հրամկազմը պատրաստ եղել է, զինվորների քաջությունը բավարարել է մարտին մասնակցել: Մինչեւ այսօր բոլոր քննվողները, ըստ մեր լուրերի, հաստատել են, որ ամենի ինչ նորմալ է եղել, եւ հանաձնաժողովը չի կարողանում գտնել թերացումների կծիկը:

Ի դեպ, հանձնաժողովականները միմյանց խոստացել են նիստից «ուտեչկաներ» չանել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում; 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ