25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի ներխուժման ընթացքում ՀՀ-ն կշարունակի առաքելությունը Սիրիայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում անդրադարձավ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը եւ մտահոգված է իրավիճակով, որովհետեւ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը: 

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, եւ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը:

Իմաստ ունի, որ այսօրվա կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք եւ մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- նշեց վարչապետը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ