19 Հոկտեմբերի, Saturday, 2019
KFC

Թավշյա ծպտյալ ֆաշիզմը դեռ ամբողջովին չի կերել մեր ժողովրդի ուղեղները

38150_0_toros_alexanyan_M

Երեկ մեկը գրել էր, թե տեսեք՝ ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովն է ընթանում Հայաստանում, Հանրապետության հրապարակում գեղեցիկ ու գերժամանակակից համերգ է, արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն են նվագում և այլն, բայց մի քանի մետր այն կողմ՝ Հյուսիսային պողոտայում, ինչ-որ մարդիկ, իրենց չգիտեմ ինչ ձայներով, գոռում են՝ Ո՛Չ Ստամբուլյան կոնվենցիային: Ինքը դրանով ուզում էր ասել, որ ՏՏ համաժողովն ու հրապարակի համերգն առաջադիմություն են, որ տեսեք-տեսեք՝ Հայաստանը ինչ արագ տեմպերով առաջ է գնում, բայց դրա ֆոնի վրա կան հետամնաց ու տգետ մարդիկ, որոնք մնացել են անցյալում ու փողոցները ընկած Ո՛Չ են գոռում Ստամբուլյան կոնվենցիային: Եվ զոմբիների բանակը, բնականաբար, այդ կեղտոտ քարոզչական խայծը կուլ տալով՝ տվյալ գրառման տակ իր հիացմունքի և աջակցության խոսքերն էր գրել՝ հայհոյելով և ծաղրելով Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարողներին:

Ուրեմն տվյալ ընկերոջը ու նրան ծափահարող զոմբիների բանակին հարկավոր է հիշեցնել, որ ՏՏ ոլորտի այս համաժողովը, իհարկե, շատ լավ է ու ողջունելի է (ի դեպ, դրա Հայաստանում անցկացնելու որոշումը դեռ իրենց թավշյա հեղափոխությունից առաջ էր կայացվել), սակայն ինչ վերաբերվում է Ստամբուլյան կոնվենցիային Ո՛Չ գոռացողներին, ապա այդ մարդիկ ոչ թե հետամնաց են, այլ ընդհակառակը, նրանք մեր ապագան են, քանզի թույլ չեն տալիս, որ թավշյա խիստ հետադիմական ու ավտորիտար ռեժիմը ընդունի այդ հակաիրավական ու խտրական փաստաթուղթը, քանզի այդ մարդիկ պայքարում են հանուն իրավունքի ու ժողովրդավարության, քանզի այդպիսի մարդկանց շնորհիվ է, որ թավշյա ծպտյալ ֆաշիզմը դեռ ամբողջովին չի կերել մեր ժողովրդի ուղեղները ու երկիրը չի գլորել միջնադարյան խավարամտության գիրկը:

Թորոս Ալեքսանյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ