29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ հայ-վրացական սահմանին. 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել

timthumb (1)

Բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ ահազանգում են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել եւ ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, եւ հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

«Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ նոր ստայանկա են բացել, ոնց որ Լարսի գլխին էին բացել: Մտնում ես, 30 լարի մուծում ես նոր հելնում: Երեկ երեկոյանից սկսած մինչեւ հիմա պահում են, ոչ մի տիպի չեն աշխատում, չենք էլ հասկանում: Սրանք այ էսպես ավտոմատ կիլոմետրերով հերթ են սարքել, չգիտենք երբ ենք առաջ շարժվելու»,-ասել է ահազանգած վարորդը, նշելով, որ այս պահի դրությամբ 300-ից ավելի բեռնատարներ կան կանգնած, որոնք չեն կարողանում առաջ շարժվել: «Հիմա համ տամոժնում են լիքը, համ ստայանկում, համ ստեղ: Ոչ մեկ ոչ գալիս ա, ոչ հետաքրքրվում, դաժե գայիշնիկները անցնում են բայց չեն կանգնում, մենք էլ որ թողենք քշենք գնանք, բռնելու են անիմաստ տուգանք գրեն հետ ուղարկեն»:

Ահազանգած վարորդի խոսքով՝ կայանատեղին մոտ 1 ամիս է, ինչ կա, սակայն կուտակումներն արդեն 6 օր է: Վարորդի խոսքով՝ ռուսական կողմում խնդիր չկա, Լարսից առաջ են շարժվել, եկել են այստեղ ու մնացել: Ահազանգած վարորդը նաեւ դժգոհեց, որ հայկական կողմից եւս ոչ ոք չի այցելել եւ որեւէ պարզաբանում չի տվել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ