26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դավիթ Սանասարյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի հարցում Արսեն Թորոսյանը մնում է իր կարծիքին

«Ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմունքները կամ ստուգել, կամ եթե վստահ են, որ կեղծ ցուցմունք եմ տվել, դրան նորից տան իրավական գնահատական՝ մեր երկրի օրենքներով նախատեսված իրավական պրոցեսներով»,-այսօր ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ արձագանքելով Դավիթ Սանասարյանին, ով հայտարարել է, թե նԱրսեն Թորոսյանը կեղծ ցուցմունք է տվել, 

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա, և  դա կեղծ ցուցմունքն տալն է»,-ասել է Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանի խոսքով՝ ինքը շատերին խանգարել է և իրեն փորձել են մեկուսացնել, ինչի արդյունքում նա այսօր ՊՎԾ ղեկավարը չէ:

– Սանասարյանը նաեւ ասել է, որ կարեկցում է Արսեն Թորոսյանին, նկատեց լրագրողներից մեկը։

-Ի տարբերություն իրեն, ես իրեն չեմ կարեկցում, հակառակը, կարծում եմ, որ նա պետք է հետեւություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում,-արձագանքեց Թորոսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ