06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Ազգը մասսայաբար մեծարում է Սերժ Թանկյանին ու System of a Down, որ երգեր են երգում սատանայի մասին ու ասում թե ջազն է Քրիստոսը, դրա համար էլ հասանք այստեղ

71300986_3281330381877946_8831156005636145152_n
Երեկ իմացա, որ սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում: Տեղը պատահական չի ընտրված: Որովհետև այնտեղ միշտ մանուկներն են, իսկ ուր մանուկներն են այնտեղ կա Աստուծո Հոգին (Ղկ. 18:16):
 
Բայց չեմ զարմանում, որովհետև եթե մեր ազգը մասսայաբար սիրում ու մեծարում է Սերժ Թանկյանին ու System of a Down, որ երգեր են երգում սատանայի մասին ու ասում թե ջազն է Քրիստոսը, դրա համար էլ հասանք այստեղ: Երեկ գրել էի ամոթի ու պատվի մասին: Ուրեմն ամոթ կազմակերպիչներին, մասնակիցներին ու պատիվ և օրհնություն նրանց, ովքեր չեն մասնակցում և չեն ընդնում: Իսկ թե նրանք ինչով են զբաղվում, այս գլխիվայր խաչը ձեզ ամեն ինչ կասի:
 
Թող Աստված հանդիմանի և նրանց և կազամակերպիչներին մեր ազգի մեջ չարություն սերմանելու համար: Սիրելի մարդիկ, աղոթեք, որ համ պաշտպանվեք համ էլ Քրիստոսը քանդի չարի ամեն մի գործ: Աստված պահապան մեր երեխաներին: Երանի մեկը Տիկնիկայինի տնօրինությանը հարցնի ու պահանջի, թէ այս ինչ եք անում մեր ազգի գլխին: Թող Աստված հանդիմանի այս չարությունը մեր վրա բերողներին:
 
Արմեն Հարեյան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ