02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը լայվ կմտնի՞ նոր առանձնատնից, որտեղ հատուկ վարսավիրանոց կա իր տիկնոջ համար

Փաշինյանների ընտանիքն արդեն ապրում է նոր հիմնանորոգված առանձնատանը։  Այս մասին գրում է մամուլը, նկատելով, որ նախօրեին Սինգապուրի վարչապետի տիկնոջ հյուրընկալության լուսանկարներից պարզ է դառնում , որ վարչապետի ընտանիքն արդեն իսկ տեղավորվել է հիմնանորոգված առանձնատանը:

Հրապարակի տեղեկություններով, հիմնանորոգվել է այն առանձնատունը, որտեղ վերջին տարիներին ապրել է Սերժ Սարգսյանը։  

Առանձնատանը փոխվել է տառացիորեն ամեն ինչ՝ սենյակների դասավորությունը, դիզայնը, միայն արտաքին պատերն են մնալու նույնը։ Ըստ մամուլի`առանձնատան հիմնանորոգման համար ծախսվել է մոտ 2 միլիոն դոլար՝ կառավարության պահուստային ֆոնդից։

Մամուլը հռետորական հարց է հնչեցնում արդյոք վարչապետ Փաշինյանը լայվ կմտնի հիմնանորոգված թանկարժեք առանձնատնից եւ նույն ջանասիրությամբ, ինչ մեկ տարի առաջ ցուցադրում էր Սերժ Սարգսյանի առանձնատունը, կներկայացննի իր առանձնատան ինտերիերը`սկսած արտաքնոցներից, լոգասենյակներից, վերջացրած բակով: Ի դեպ, այստեղ անգամ վարսավիրանոց կա կառուցված`հատուկ վարչապետի տիկնոջ համար:  

70980769_2458398914445894_3425165594549288960_n 71497423_241412073464337_491544039066173440_n image_750x_5d933cea936ad 71323798_2287739438019788_5891033931251187712_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ