19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք ձեզ համար պայքարեցինք, ո՞ւր եք դուք այսօր. «Սանիտեք»-ի աշխատակիցները` վարչապետին

«Սանիտեք»-ի նախկին աշխատակիցները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում իրենց աշխատավարձերը:

«Ամենավտանգավոր աշխատանքն ենք իրականացրել, ես էսօր գումար չունեմ, որ իմ ընտանիքին հաց տանեմ: Մենք չորս տարի արձակուրդ չենք գնացել, եթե այսպես շարունակվի, ես իմ ընտանիքով գալու եմ, այստեղ մնամ»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ վարչապետը հանդիպի իրենց և պատասխանի իրենց հարցերին: «Մենք մեր աշխատավարձն ենք պահանջում, մենք ողորմություն չենք խնդրում»,-նշում են նրանք:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Նա նշեց, որ այս մարդիկ շատ դաժան պայմաններում են աշխատել: «Այս մարդկանց աշխատավարձը չտալը կամ այդ գումարը ձեռքներին պահելը իբրև խայծ, որպեսզի կարողանան Սանիտեք-քաղաքապետարան հակամարտությունը լուծել, պարզապես վտանգավոր է ՀՀ պետականության համար»,-ասաց նա և նշեց, որ արդեն երկրորդ անգամ շտապօգնություն են կանչել, քանի որ մարդկանց ինքնազգացողությունը վատացել էր:

«Կոռուպցիան օրինականացրել եք փոփոխության արդյունքում և դարձրել եք պարգևավճար, սա՞ է մեր նոր Հայաստանը»,-ասաց նա և կոչ արեց այլևս չօգտագործել «նոր Հայաստան» արտահայտությունը, քանի որ Հայաստանը բազմադարյա է:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ նույն «Սանիտեք»-ի աղբամաններով իրենք ճանապարհը փակել են, որ վարչապետի կողքին լինեն, իսկ այսօր եկել են Կառավարության դիմաց, որ այդ նույն «Սանիտեք»-ի խնդիրը լուծի: «Մենք ձեզ համար պայքարեցինք, ո՞ւր եք դուք այսօր, ընդամենը պատուհանի հետևից մեզ եք նայում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ