26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից

Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի։ Դալար վայրերում Նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Նա կենդանացրեց ինձ, հանուն Իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով։ Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի Դու, Տե՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն։

Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։ Գլուխս յուղով օծեցիր, և Քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պես։

Ողորմությունը Քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ։

Սաղմոս 22

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ