20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեր ժամանակների «հերոսը»` յուբկով տղեն… Կիսամերկ տղամարդկանց բեմելը Գյումրիում շոկ է առաջացրել

Աստված, մինչև գալ տարի էս զիբլանոցից պրծած լինենք։
Զզվում եմ ես ձեր ձևերից,
անտաշ հոգի ձեր դևերից,
կոմպլեքսներից չկայացած,
կնանիքից ձեր բեզարած,
գեներալներ-նախագահներ դուք չեք դառնա,
պատերազմի ուղով կոփված դուք չեք դառնա….
Դուք չեք լինի առհասարակ…
Ձեր լինելը՝ հայրենիքիս չլինելն է –
գույժ ապական։

Այսպես է արձագանքել համացանցում շրջանառվող լուսանկարին Աննա Աբրահամյանը: Բանն այն է, որ համացանցում լայն քննարկում է ծավալվել ՀՀ անկախության տոնակատարությունների շրջանակում Գյումրիում տոնական համերգին բեմ բարձրացած կիսամերկ տղամարդկանց «հայտնությունը»:

«Մեր ժամանակների «հերոսը»` յուբկով տղեն… պարը ճիշտ կլիներ կոչել «տրանսվիստիտ մարմնավաճառների հարձակումը ոստիկանության բաժնի վրա» ….վայ ներկաներ… ձեր թասիբը ո՞ւր է »,-հարցնում է Զաքար Խոջաբաղյանը: 

70683434_10157490841925786_5644210952548122624_n (1)

Լրագրող Կարմեն Դավթյանը գրում է.

Ճիշտ ենք տեսնո՞ւմ…
-Դուք աննորմալ ե՞ք.
-Էս օրո՞վ…
-Վայ…
-Բա ըսկի անեծքից չեք վախենո՞ւմ…
-Թափ եմ տալիս ոտքերիս փոշին
-Անպարտ եմ…

«Ինչո՞ւ եք զարմանում: Մարդիկ ցույց են տալիս այն, ինչ որ կան. Լգբտներ են»,-արձագանքում է Աստղիկ Մարգարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ