15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Վարչապետը շատ անգամ է ասում, որ գումարի խնդիր չունենք, այնինչ, զոհվածների ընտանիքները, կներեք, գումարի խնդիր ունեն

34717_Larisa_Alaverdyan_M

«Անշուշտ, շատ լավ էր, որ Մարտի 1-ի զոհերին Կառավարությունն ուշադրություն է դարձնում: Հիմա շատ անշնորհակալ գործ է՝ դա մեկնաբանել, որովհետև մյուս կողմը՝ Մարտի 1-ի զոհերի ընտանիքները, ցավագին են ընդունում ցանկացած անդրադարձ: Իրականում, եկեք հստակեցնենք, որ ամենամեծ հարցերը ծագում են հենց Կառավարության որոշումից՝ այդ որոշումն ինչի՞ց է ծնվել: Քաղաքական դաշտը ենթադրություններ է անում, որ մեղքի զգացում ունեն, ուզում են ինչ-որ ձևով մեղմացնել ցավը: Հարցադրումը ես ուրիշ ձև կդնեմ. երբ որ թիվը ասում են՝ պետք է հիմնավորում լինի. կարող է՝ պետք է 50 միլիոն դրամ տային: Ինչի՞ց է գալիս այդ  30 միլիոնը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա համար հարցական է մնում այն, թե նախապես ինչո՞ւ կառավարությունը չի հանդիպել այս մարդկանց:

«Ես այսօր պետք է հնչեցնեմ Սումգայիթում սպանված անձանց ընտանիքների խոսքը: Նրանք ինձ զանգում ու հարցնում են՝ բա մեզ մոռացե՞լ են: Մենք էլ ենք կորցրել շատ ավելի դաժան իրավիճակներում: Համոզված եմ՝ Կառավարությունը սկզբից պետք է հրավիրեր խոցելի խմբերին ու ասեր, որ ցանկանում են այդպիսի բան անել: Գործեալոճի մեջ է հարցը, քան որ ի սկզբանե Կառավարությունն ասել է, որ միշտ ժողովրդի հետ ենք խորհրդակցելու: Կամ, եթե այդ գումարը կա.. այո, վարչապետը շատ անգամ է ասում, որ գումարի խնդիր չունենք, այնինչ, զոհվածների ընտանիքները, կներեք, գումարի խնդիր ունեն»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին զոհված զինծառայողների մայրերը ցույց էին անում Կառավարության դիմաց։ Նրանք պահանջում էին, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքներին ևս տրվի 30 մլն միանվագ նպաստ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ