15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Հայաստանում կա 5000 հայ, ովքեր կողմ չէին անկախությանը. Ազատ Արշակյան

l-TEeUAKtOms

Վաղը Հայաստանի Հանրապետությունը կնշի իր անկախության 28-ամյակը: Այս տարիների ամենամեծ ձեռքբերումը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համարում է Հայոց բանակի գոյությունը:

«Մեր ժողովրդի ցանկությունն է եղել, որ անկախություն ունենա: Մենք այն հազվադեպ ժողովուրդներից ենք, որոնք միշտ եղել են կայսրությունների կազմում ու միշտ պայքարել  են դրանց դեմ:

Արցախյան շարժման հիմնական գաղափարն Արցախի ազատագրումն էր, բայց այն ընդարձակվեց Սովետական Միության քայքայման միջոցով, Հայաստանը դարձավ ազատ երկիր: Մեր հանրապետության առաջին ձեռքբերումը բանակն էր: Տարերային պայքար էր սկսել մեր ժողովուրդը, որը դարձավ մեր անկախության հիմնաքարը:

Անկախ պետականությունը ոչնչի հետ չես համենամտի, սակայն անկախությունը վերջնական կաղապար չէ, ինքը պետք է միս ու արյամբ լցվի՝ և դրսի հարաբերություններում, և ներսի։ Դա մեծ աշխատանք է պետական և ամեն հայի համար, պետական մտածողություն է պահանջում այս աշխատանքը։ Հաճախ ասում ենք՝ հայն անձնապաշտ է, բայց երբ մեզանում պետական մտածողությունն է հաստատվում, հայերն ամենահզոր ժողովուրդն են դառնում։

Եղեռնի նստվածքը ոչ միայն սփյուռքահայության, այլ նաև մեզ վրա էր, մեր անկախությունը, Արցախյան պատերազմը մեր ներքին հեղաշրջումը եղան։ Հիմա մեր

հայացքը փոխվել է մեր պատմության նկատմամբ: Ամենածանր բաներից մեկը մեր երկրի համար դա արտագաղթն է, որը փորձում ենք կանգնեցնել, բայց ես հիմա նայում եմ՝ տներ են կառուցվում բավականին շատ, ուրեմն մարդիկ շատանում են»,- ասում է Էդվարդ Միլիտոնյանը:

ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հիշեցնում է՝ Անկախության հանրաքվեի ժամանակ 5000 հայ դեմ է քվեարկել անկախացմանը: Ըստ նրա՝ անկախ պետությունը միջավայր է տեսակի, մշակույթի, լեզվի պահպանման համար:

«Անկախ պետությունը միջավայր է հայի ինքնության պահպանման համար, հայկական մշակույթը, հայոց լեզուն, երաժշտությունը պահպանելու համար: Մեր անկախությունը միշտ էլ պատվիրակված է եղել: Եղել են անհատներ, ովքեր պահել են մեր անկախության ջահը: Մենք ուզում էինք ունենալ այն, ինչ ունեն բոլորը, մրցակցության մեջ մենք հաղթեցինք ու պահպանցինք մեր դիմագիծը:

Մեր գենոֆոնդը տարբեր է, և մենք այն պահպանել ենք, մենք տարբերվում ենք, օրինակ՝ Հյուսիսային Եվրոպայի բնակիչներից, և դա լավ է: Մենք միշտ մեր անկախությունը պահել ենք զոհերի գնով: Սովետական Միության փլուզումից հետո

անդամ 15 երկրներից 12-ում տեղի ունեցավ ռեֆերենդում, հարցաթերթիկի մեջ գրված էր՝ ուզո՞ւմ եք պահպանել Սովետական Միությունը, միայն երեք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, եղավ հանրաքվե, որտեղ հարցնում էին՝ կո՞ղմ եք անկախացմանը: Այս երեք երկրներում տեղի ունեցավ ուրիշ ընտրություն: Անկախության հանրաքվեի ժամանակ 5000 հայ դեմ է քվեարկել անկախացմանը: Այսինքն՝ հիմա մեր կողքին ապրում է 5000 հայ, ովքեր սա չէին ուզում»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վստահ է՝ մենք նորը ձեռք բերելուց չենք մտածում, թե ինչից ենք հրաժարվում, ինչն ենք ուզում, որ չլինի:

«Առաջին հերթին՝ ուզում եմ շնորավորել Ազատ Արշակյանին: Մենք հաճախ մոռանում ենք, որ կային մարդիկ, և հիմա նրանք մեր կողքին են, ովքեր իրենց կյանքի լավագույն տարիներն անցկացրել են բանտում՝ հանուն անկախության գաղափարի: Ինքնիշխանությունը, որպես այդպիսին, ձեռք չբերվեց, մեզ մոտ շարունակեցին աշխատել այն համակարգերը, որոնք աշխատում էին Սովետական Միությունում: Երբ մենք խոսում ենք նորը հիմնելու մասին, պետք է մտածենք՝ ինչից ենք հրաժարվում, ինչը չենք ուզում կրկնվի: Երբ մենք այդ գիծը չենք քաշում, և մեր մեղադրանքները կրում են անձնական բնույթ, հեշտ է փոխել ղեկավարին ու մտածել, որ փոխվեց համակարգը: Պետք է փոխել համակարգը, հետո ընտրել դրան համապատասխանող ղեկավար»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ