14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Անհեթեթություն է. Սարգիս Քլոյանը թող ասի, որ հանրապետականն է նրան նման բան առաջարկել. Շարմազանով /տեսանյութ/

Այսօր մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը,  լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ ՀՀԿ-ի ժամանակ իրենց միլիոններ էին խոստացել՝ լռության դիմաց, որ չբողոքեն և արդարություն չպահանջեն, սակայն վերջիններս հրաժարվել են այդ գումարից:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը Սարգիս Քլոյանի ասածը անհեթեթություն որակեց .«Նախ Սարգիս Քլոյանը թող ասի, թե որ հանրապետականն է նրան նման բան առաջարկել, և այդ որ տրամաբանությամբ պետք է նման բան առաջարկեին մի մարդու, ով որդի ա կորցրել, եղել ա և կա մեր իշխանության  ընդդիմադիր ամենախիստ քննադատներից մեկը»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ