19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական տրանսգենդերները նրանք են, ովքեր չունեն «իզմ»-եր, ովքեր քաղաքական առումով սեռափոխվում են. Շարմազանով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:

Դատարանի մոտ երկու ակցիա է մեկնարկել՝ ընդդեմ ու հանուն Քոչարյանի: Այստեղ է նաև ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարեց, որ եկել է աջակցելու ՍԴ որոշման ի կատար ածմանը և փաստելու, որ Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելն անօրինական է:

«Քոչարյանն արդեն պետք է լիներ ազատության մեջ, իսկ ՍԴ-ի որոշումից մեկ րոպե անց նա արդեն պետք է լիներ ազատության մեջ,- Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանում կա նիկոլական ռեժիմ, ոչ թե ժողովրդական,- նա շանտաժով եկել է իշխանության և փորձում է կուլ տալ ժողվորդավարության վերջին աբաստիոնը՝ ՍԴ-ն»:

Շարմազանովը նշեց, որ Փաշինյանն իր թայֆով անօրինական ճանապարհով եկել է իշխանության, իսկ Հրայր Թովմասյանն օրինական ճանապարով է ընտրվել՝ հավելելով, որ իրենք հեռացել են, քանի որ չեն ցանկացել քաղաքացիական պատերազմ:

ԱԺ նախկին փոխխոսնակը հայտարարեց, որ շարունակելու է պայքարել հանուն Հայաստանի, Արցախի, հանուն նրա, որ Հայաստանում քաղաքական տրանսգենդերիզմը չհաղթանակի․

«Քաղաքական տրանսգենդերները նրանք են, ովքեր չունեն «իզմ»-եր, ովքեր քաղաքական առումով սեռափոխվում են: Ովքեր ասում են, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը վատն են, հետո 8 անգամ «սպասիբո» են ասում Պուտինին ու Մեդվեդևին, ովքեր ասում են, որ ապրիլյանը սկսվեց Ռուսաստանի համաձայնությամբ, հետո ասում են, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են՝ միևնույն ժամանակ անելով այնպես, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլանան»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ