19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Զարհուրելի բան է տեղի ունենում: Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն

225278

Վանեցյանի հայտարարության տեքստը… Պատկերացրեք՝ Փաշինյանն ինչեր է մտածել, ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում՝ «կանգ ա՛ռ»։ Զարհուրելի բան է տեղի ունենում։ ԱԱԾ տնօրենն ասում է, որ «սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։ Ասում է, որ վարչապետի որոշումները տարերային են, գործողությունները հախուռն։ Որ վարչապետը չի կարողանում առաջնայինը երկրորդականից տարբերել, իսկ անցողիկը՝ մնայունից։

Այդ ի՞նչ պիտի արած լինի վարչապետը, որ սպայի արժանապատվությունն այսքան վիրավորվի ու թողնի գնա։ Սորոսի ծռերի հետ հանդիպո՞ւմը։ Պետականության հետևողական կազմաքանդո՞ւմը։ Իսկ գուցե Արցախի հարցո՞ւմ զարգացումներ կան։ Թե՞ բոլորը միասին ու էլի նման մի շարք աներեվակայելի բաներ։

Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն։ Իրենց սպայի արժանապատվությունը տե՞ղն է։

Մարդ չգիտի՝ ինչ մտածի։ Էս պահին ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում։ Ու վայ նրան, ով այդ տագնապը, ով այդ կոչը չլսեց…

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ:

Հրանտ Մելիք-Շահնազարյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ