17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Փաշինյանի չմտածված միտքը կարող է պատուհաս դառնալ բոլորիս գլխին

arhamarhanq-e-hayastani-petaka-n152043-1

Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի, ընդ որում էական չէ՝ ոսկո՞ւ, թե՞ ուրանի:

Սա իմ ցանկությունը չի, առավել ևս որոշումը, սա Նիկոլի որոշումնա, որը ամփոփված է նրա արտահայտած մեկ մտքի մեջ, որը ենթագիտակցաբար կրկնում են նրա ադեպտները:

Իսկ միտքը սա է. «Ոչ մի իրավական հիմք չկա հանքի շահագործումն արգելելու համար»:

Ստեղ են ասել, որ մարդ բախտից բացի, պետք է նաև խելք ունենա ու խոսելուց առաջ մտածի:

Այս արտահայտությունը բավարար է, որպեսզի «Լիդիանը» հաղթի Ամուլսարի հետ կապված Հայաստանի դեմ սկսված ցանկացած միջազգային դատավարություն:

«Լիդիանի» կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացվելիք առաջին և միակ փաստարկը, որ ՀՀ կառավարությունն ապօրինի է արգելել հանքի շահագործումը, կլինի վարչապետի այս անհաջող և անիմաստ հայտարարությունը և դատավարությունը կավարտվի Հայաստանի պարտությամբ:

Չգիտեմ՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է գիտակցվա՞ծ, թե՞ սա հերթական չմտածված և չհաշվարկված միտքն է, որ կարող է պատուհաս դառնալ Հայաստանի և մեր բոլորի գլխին:

Այնպես որ՝ Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը և շահագործել հանքը:

Իսկ կարո՞ղ եք ասել, ինչ պետք է անի այս իրավիճակում «Լիդիան» ընկերությունը:

Արթուր Ղազինյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ