15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Ու՞մ է պաշտպանում Փաշինյանի թիկնազորի կին թիկնապահը: Մի փոքր համեստ եղեք /ֆոտո/

39472_0-anvtangutyun_M

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ սեպտեմբերի 14-ն անցկացրեց Սևանում՝ մասնակցելով Ձկան փառատոնին:

Փառատոնի ներկաների աչքերից չէր վրիպել վարչապետի ընտանիքին ուղեկցող թինկազորի հետ շրջող մի կին, ով , ենթադրաբար, ևս անվտանգության աշխատակից է:

Որքան կարելի էր կռահել, կին թիկնապահը զբաղված էր Փաշինյանի ընտանիքի կանանց վերնազգեստների “տեղափոխումով” և նրանց սպասարկումով…

Հիմա հարց… Արդյո՞ք Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամներին պետությունը պետք է թիկնազոր տրամադրի… Երբևէ չեմ իմացել և չեմ էլ հիշում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կան Սերժ Սարգսյանի ընտանիքների անդամները շրջեին թիկնազորով:

Պարոն Փաշինյանը և իր թիմակիցները ամեն ինչով պետք է տարբերվեն…Անձրևանոց բռնող ունեցող ԱԺ նախագահի կնոջից որոշել են հետ չմնալ նաև պարոն Փաշինյանի ընտանիքի կին անդամները ևս՝ իրենց հետ ման տալով “շոր” բռնող կին թիկնապահի:

Չգիտեմ ում “փառահեղ” գաղափարն է եղել Փաշինյանի թիկնազորը “գեղեցկացնել” կանանցով, բայց շատ վատ միտք և հատկապես տգեղ է դիտվում, որ այդ կին թիկնապահը սպասարկում է Փաշինյանի ընտանիքի կանանց, որոնք, եթե իրենց վտանգ է սպառնում, կարող են ընդհանրապես ման չգալ ՀՀ վարչապետի հետ, հատկապես, եթե դա պարտադիր էլ չէ:

Խորհուրդս մեկն է. մի փոքր համեստ եղեք…»:

70155305_470112043833813_2495472429581729792_n 71006439_470112120500472_2823636041557082112_n

Գագիկ Համբարյան

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ