15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Վարչապետն ու կինն ապրում են Ֆեյսբուքում․ Հրապարակ

345DC4D2-BFB6-4549-B57A-77F381CB137A

«Մեր ընթերցողներից ոմանք հետաքրքրվում են, թե Նիկոլ Փաշինյանը իր ստատուսների ու լայվերի տակ տեղադրվող քոմենթներին հետեւո՞ւմ է, կարդո՞ւմ է, եթե կարդում է՝ ինչու չի արձագանքում։

Մենք մի փոքրիկ հետաքննություն արեցինք ՔՊ-ական եւ Իմքայլական շրջանակներում եւ փորձեցինք գտնել այս հարցի պատասխանը։ 

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակ դրված բոլոր քոմենթներն՝ առանց բացառության։ Ոչ միայն քոմենթներն է կարդում, այլեւ եթե որեւէ գրառում իրեն հետաքրքրում է, ապա մտնում է այդ մարդու պրոֆիլը, անգամ նրա ընկերների շրջանակն է ուսումնասիրում։ Բացի այն, որ անընդհատ հետեւում է իր գրառումների արձագանքներին, թիմակիցներն էլ ողջ օրը նրան են ուղարկում տարբեր սքրին-շոթեր՝ ֆեյսբուքում, համացանցում իրենց վերաբերող տարբեր հարցերի մասին։

Ավելին՝ ողջ օրը համացանցին է հետեւում նաեւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ով անգամ կարեւոր հանդիպումների ժամանակ հեռախոսից չի կտրվում։ 

Եւ առհասարակ՝ նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ ղեկավարություն, պատգամավորներ, բոլորը «ապրում են» ֆեյսբուքում եւ իրենց թվում է, թե կյանքը սկսվում եւ ավարտվում է այս սոցցանցում, դրանից դուրս ոչինչ ու ոչ ոք չկա»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ