17 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Լենա Նազարյանը ոչ սկզբունքային քաղաքական գործիչ է, որն այսօր խոսում է սկզբունքայնությունից. Մեդիա պաշտպան

Լենա Նազարյան

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի (Lena Nazaryan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 75 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 66-ը՝ չեզոք։Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չկան, իսկ մյուս հոդվածները հիմնականում չեզոք են։ Բացասական հոդվածներից կարելի է եզրակացնել, որ Ամուլսարի հարցով Լենա Նազարյանի դիրքորոշումը չի բավարարում հասարակության այն հատվածին, ում հետ ժամանակին տիկին Նազարյանը պայքարել է Ամուլսարի շահագործման դեմ։ Համացանցում և մամուլում հիշեցնում են, որ 2017 թվականին Լենա Նազարյանը ԱԺ ամբիոնից Ամուլսարի մասին խոսելիս նշում էր վտանգավորության աստիճանը և հայտարարում, որ դեմ է Ամուլսարի հանք դառնալուն:

Հրապարակումներում եզրահանգում են, որ Լենա Նազարյանը ոչ սկզբունքային քաղաքական գործիչ է, որն այսօր խոսում է սկզբունքայնությունից, ավելի սկզբունքային լինելու կոչեր անում։Լենա Նազարյանի և մի քանի քաղաքական գործիչների այն դիրքորոշումից հետո, ըստ որի «Էլարդ» կազմակերպության զեկույցը չի փարատել իրենց մտահոգությունները նախագծի վերաբերյալ և զեկույցը համարվել էր առավելապես հակասական՝ կոնկրետ որոշում կայացնելու համար, հասարակության մոտ հարցեր են առաջացել, այդ դեպքում ինչո՞ւ պետբյուջեից 400.000 դոլար ծախսվեց Ամուլսարում փորձաքննություն անցկացնելու համար, եթե այդ ընկերությունը ոչ կոմպետենտ է։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ