22 Սեպտեմբերի, Կիրակի, 2019
KFC

«Դու բանաստեղծ չես դառնալու, իզուր հույս մի փայփայիր». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

margarit1

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ ջան, ոտանավոր մի գրի, փլիզզզզզզզզզզ

Հայաստանը զուտ երկիր չէ, մոլորված ես տողերում,
Ընկերները Հայաստանում սիրո շուրջ են բոլորվում,
Հայաստանում աշունն այսպես թեժ ու գժոտ է լինում,
Եվ շողում է արեգակը մանուկների աչքերում։

Հայաստանը պատմություն է, որից դու չես հասկանում,
Հայաստանը այգեստան է, որին դու տեր չես կանգնում,
Հայաստանը պարուհի չէ, հոգսաշատ է, հոգնատանջ,
Ուր դուդուկիդ ձայնը արդեն ձանձրացրել է մարդկանց։

Հայաստանը, հա, մեր տունն է, ու օջախն է բոլորի,
Եվ թավիշդ էս ջերմ տանը արդեն վաղուց տեղ չունի,
Հայաստանը փորձադաշտ չէ, իզուր երկնել մի փորձիր,
Դու բանաստեղծ չես դառնալու, իզուր հույս մի փայփայիր։

Հերոսների, հանճարների, գրողների եւ վանքի,
Անունները մի թվարկիր, դա քեզ երբեք չի փրկի։
Հայաստանի անունը դու իզուր քեզ հետ մի կապիր,
Անունները մեր մեծերի իզուր դու մի թվարկիր,
Նստիր տանը եւ մտածիր, թե անունդ ինչ արեցիր:

Հ․Գ․Երեկ տեսա Նիկոլը իր էջում հերթական երկունքն է ունեցել եւ մի ոտանավոր է երկնել, դե, հասկանում եք, հո էդ բանը չէի կարող անտեսել, ահա, նրա ոտանավորի պատասխանը, հուսամ, այլեւս չի փորձի բանաստեղծանալ:
Չէ, մյուս կողմից էլ, եթե սա երկար շարունակվի, մի սազ պիտի տանք ձեռքը եւ ուղարկենք աշուղություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ