11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Իշխող ուժի հետ 1,5 տարի առաջ կապող վստահության հաստ պարանից մնացել է կոճի մի բարակ թել. Սուրեն Սահակյան

Без названия (4)

«Ներկայիս կառավարությունը, ԱԺ-ը, կառավարող ուժը լայն ու խորը բարեփոխումներ անելու հանձնառություն ու պարտավորույթուն ունեն։ Այդպիսիք չանելը ճակատագրական հետևանքներ կունենա առաջին հերթին իրենց համար, բայց նաև՝ որոնք հավասարապես կիսելու ենք բոլորս։ Նման բարեփոխումները հնարավոր ա իրականացնել բարձր լեգիտիմության ու վստահության պայմաններում։ Վստահության ցածր մակարդակի դեպքում այդ ռեֆորմները տապալվելու մեծ շանսեր ունեն, մանավանդ, եթե հաշվի առնենք դրանք մշակելու և իրագործելու կառավարող ուժի վերջերս ցուցաբերած կարողությունները։

Իսկ ի՞նչ ա անում կառավարող ուժը այդ վստահությունն ու կարևորագույն ռեֆորմներ իրագործելու լեգիտիմությունը ստանալու կամ, նվազագույնը, եղածը չկորցնելու համար։ Ամուլսարի հարցի դեպքում նա քաղաքացիների հետ պայման կապելուց հետո, այդ պայմանների դեպքում իր ուզածին չհասնելով, փոխեց պայմանը։ ԵՎ հարց ա առաջանում՝ ո՞ր մի ողջամիտ ուժը/մարդը կլոր սեղանի շուրջ բան կքննարկի, կպայմանավորվի, եթե գիտի, որ դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը ավելի շուտ չի կատարվի, քան կկատարվի։ Դուրս գանք ներքին քաղաքականության սահմաններից։ Ո՞ր երկիրը, միավորումը կնստի լուրջ բան կքննարկի նման ուժի հետ, որն իր քաղաքացիներին ոտի վրա քցում ա։ Ես իմ դեպքում, որպես մի քաղաքացի, կարող եմ ասել, որ կառավարող ուժի հետ 1,5 տարի առաջ կապող վստահության հաստ պարանից մնացել աղ կոճու մի բարակ թել։

Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ