23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Apple Special Event. ներկայացվեց iPadOS-ը

Apple  ընկերությունը Կուպերտինոյում ներկայացնում է իր նոր սարքավորումներն ու տեխնոլոգիաները: Հաղորդում է vnews.am-ը:

Դրանց շարքում են Apple TV+-ը, Apple Arcade-ը և iPadOS-ը: Նոր՝ 7-րդ սերնդի iPad-ների համար ընկերությունը ներկայացրեց հատուկ պլանշետների համար ստեղծված օպերացիոն համակարգը:

Նոր  սարքավորումը ունի 10,2 դյույմ անկյունագծով Retina դիսփլեյ, այն կարող է  2 անգամ  ավելի արագ գործել և միանալ խելացի ստեղնաշարին:

Նոր օպերացիոն համակարգը թույլ է տալիս օգտագործել տարբեր հավելվածներ միաժամանակ, թերթել տարբեր էջեր գրքի էջերի նման,, այն ունի նաև մի անկյունում գործող փոքրացող ստեղնաշար:

iPad-ը կվաճառվի 329 դոլարով, իսկ ուսանողների համար նախատեսված iPad-ը կկազմի ընդամենը  299 դոլար: Նոր սարքավորումները կարելի է պատվիրել այսօր, դրանք օգտատերերին կհասնեն սեպտեմբերի 30-ին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ