26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատարանը մերժեց Օսկանյանի ներկայացուցչի դիմումը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  դռնփակ նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ  քննվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Ինչպես Henaran.am-ին փոխանցեցին “Սիվիլիթաս” հիմնադրմաից, դատարանը մերժել է դիմումը:  Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է փողերի լվացման հատկանիշներով, որն առընչվում է “Սիվիլիթաս” հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

Այս կապացությամբ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է”Վարդան Օսկանյանի այն պնդումը, որ սա քաղաքական հետապնդում է, դատարանը իր կայացրած որոշմամբ ուղղակի հաստատեց: Դատական նիստի ընթացքում քննիչն ու դատախազը չկարողացան ներկայացնել որեւ լուրջ փաստարկ, որը կհիմնավորեր քրեական գործ հարուցելու որոշումը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ