20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նիկոլի քաղաքական աստղը խամրեց «հեղափոխության օրերին», մարեց մեկ տարի անց». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի քաղաքական աստղը խամրեց «հեղափոխության օրերին», մարեց մեկ տարի անց

Կարիք չկա Փաշինյանի համախոհներին զոմբի անվանել, նրանք մեր հայրենակիցների այն քիչ հատված են մնացել, ովքեր դեռ հավատում են Նիկոլի տված խոստումներին, ովքեր պայքարել են հանուն լավ կյանքի և դեռ չեն ցանկանում պատկերացնել, որ այս ամենը բլեֆ էր, դա կլինի հոգեբանական լուրջ հարված:

Սակայն ճշմարտության հետ նույնիսկ ներքուստ առնչվելը՝ որքան էլ ցավալի լինի ընդունել, միակ ուղին է: Մեր հասարակության մի մեծ հատված դեռ «հեղափոխության» օրերին Նիկոլի տված խոստումների ֆոնին էին համոզվել, որ այս ամենը բլեֆ է, սուտ է, անիրականանալի է, որ Նիկոլը փորում է իր քաղաքական կարիերայի փոսը:

Բավական ժամանակ է անցել, որ մեր հասարակությունը համոզվի ներկա կառավարության ապաշնորհությանը, ոչ ադեկվատությանը: Եվ հիմա մեր հասարակությունը պահանջում է կատարել բոլոր նախընտրական խոստումները` բացահայտել Սաշիկի 50-50 %, հանել կամերաները, թանկացումների փոխարեն իջեցնել գնաճը, իրականացնել տնտեսական բումը և երկիրը տանել զարգացման:

Հակառակը դեպքում ներողություն խնդրել ժողովրդից, հեռանալ և հայտարարել. «Պարոն Սարգսյան այդ դուք էիք ճիշտը, ես` սխալ, հաստագլուխ և խաբեբա» »:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ