29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը որոշել է ներել Լեւոն Քոչարյանին, բայց չի կարողանում չհեգնել

ete-levon-qocharyany-nman-tchn-n159464-1

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր էջում գրում է.

«Այսօր Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, արձագանքելով լրագրողի հարցին, իրեն թույլ է տվել լկտի արտահայտություններ անել իմ և ՀՀ ԱԺ այլ պատգամավորների հասցեին:

Ես այս անգամ ներողամտաբար եմ մոտենում նրա այսօրվա հնչեցրած խոսքերին, հասկանում եմ` հուզված է և անփորձ հրապարակային շփման մեջ: Միևնույն ժամանակ ուզում եմ կոչ անել չնմանվել իր և իր ընտանիքի անդամների կողմից վճարվող բթամիտ, ստախոս ֆեյքերի բանակին և  մնալ կոռեկտության սահմաններում, քանզի միայն կույրը կարող էր չտեսնել իմ այս ընթացքում կոռեկտության դաշտում մնալը, և միայն կատարյալ հիմարը կարող է չհասկանալ, որ կարող է մնալ ծանրաձողի տակ:

 

Հուսամ տեքստի հայերեն լինելը չի խանգարի հասկանալ բուն բովանդակությունը»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ