06 Հունիսի, Saturday, 2020
KFC

Դարձյալ ճոխ պարգեւավճարներ: Փաշինյանի առաջ հարց է դրվել. 168 Ժամ

image_750x_5c18c2f179b39-3

Թերթի տեղեկություններով՝ կառավարության վերին օղակներում աշխատավարձերին ավելացված է հավելավճարների և պարգևավճարների այնպիսի համակարգ, որ ամսական նախարարները ստանում են 1.5 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարի տեղակալները՝ 1.1 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները՝ 800.000 դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները): Հատկանշական է, որ, բացի վերը նշված պաշտոնյաներից, մյուսները՝ վարչությունների և բաժինների պետեր, մասնագետներ և այլն, հավելավճարներ ու պարգևավճարներ չեն ստանում:

Պարգևավճարների թեման նորից վերադարձել է հեղափոխական իշխանությունների օրակարգ, և այս անգամ Կառավարությունն աղմկոտ բացահայտոմներից ու հանրային պարսավանքներից խուսափելու համար որոշել է գերատեսչական օղակներին խրախուսանքի մի նոր մեխանիզմ մշակել: Ներդրվել է հավելավճարների ու պարգևավճարների մի այնպիսի համակարգ, որով, անկախ հանգամանքներից, բոլոր նախարարներն հավասարապես աշխատավարձին կից կտրվի որոշակի գումար: Եվ նկատենք, սա՝ այն դեպքում, երբ անցած տարվա մինչև 8 մլն դրամի հասնող նախարարների պարգևավճարների սկանդալային թեման պայթեց, հասարակությունն ընդվզեց՝ լուրջ քննադատելով նոր իշխանությունների այդ քայլերը։

Լրատվամիջոցների աղմկահարույց այդ հրապարակումներից հետո որոշ գերատեսչություններ անցան դրույքի մինչև 30 հավելավճարով պարգևավճարի համակարգին, մինչդեռ Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտոնեց շատ ավելի ճոխ պարգևատրել սեփական աշխատակիցներին: Կառավարությունը որոշեց 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնել Պետական եկամուտների կոմիտեին, վարչապետի բնորոշմամբ՝ տարվա թիվ մեկ սկանդալային հարցի՝ պարգևավճարների համար:

ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդի համար նախատեսվել էր 833 մլն դրամ, գերատեսչությունն առաջարկով այդ թիվն ավելացրեց շուրջ 1,5 մլրդ դրամով:

«2018 թվականի ընթացքում ՊԵԿ-ը բարդ և լարված աշխատանք է կատարել, այս տարվա առաջին եռամսյակում 11, 4 մլրդ դրամով գերակատարել է հարկային եկամուտների պլանը»,- նշել էր Փաշինյանը:

Այն, թե այս անգամ ի՞նչ մեխանիզմով է կառավարութունը ՀՀ քաղաքացիների հաշվին նախարարներին պարգատրելու, և ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվելու այդ մեխանիզմը, փորձեցինք պազաբանում ստանալ Կառավարության աշխատակազմից։ Ինչպես միշտ՝ չստացվեց, գրավոր հարցում պահանջեցին, սոցիալական ոլորտի երկու փոխնախարար վստահեցրին, որ մինչ օրս լրացուցիչ միլիոններ չեն ստացել, թեև շատ ուրախ կլինեին հետագայի համար:

Միակ պատասխանը՝ «Մեզ նման որոշում հայտնի չէ», պաշտոնապես փոխանցեցին ՀՀ Ֆինանսների նախարարությունից: Ի դեպ, բացառված չէ, որ այս գումարները չեն հարկվում կամ դեռևս նոր պիտի գործի պարգևավճարի նոր ներդրված համակարգը, թերևս այդ պատճառով են զուսպ ինքնավստահությամբ հերքում մեր տեղեկատվությունը:

Մեր հաջորդ հրապարակման մեջ կփորձենք ավելին տեղեկացնել նոր ներդրված համակարգի մասին, որոշման ակտից մինչև չափորոշիչներ, որոնք, առանց պայմանականության, փաստորեն, թույլ են տալիս պարգևավճար բաժանել բոլոր բարձրաստիճան չինովնիկներին՝ անկախ նրանց արդյունավետության աստիճանից:

Ի դեպ, տարբեր ներդրողների, սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ հեղափոխական պաշտոնյաներն իրենց «դարդերը» պատմելիս՝ պարտադիր նշում են, թե որքան ցածր են իրենց աշխատավարձերը։ Իհարկե, այդ սփյուռքահայերը զարմանում են, թե ինչու են իրենց հետ նման հարցեր քննարկում, առավել ևս, երբ դրա մասին իմանալով՝ համաձայնել են զբաղեցնել այդ պաշտոնները։

Կուլիսներում նրանք դարձյալ դժգոհում են, և հավանաբար Փաշինյանի առջև հարց է դրվել՝ որևէ կերպ լուծել խնդիրը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ