25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հավատացնում եմ Ձեզ, այս թատրոնի ավարտին Ձեզ շատ հուզիչ անակնկալներ են սպասվում». Վահագն Վարագյան

ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ասում է. «իրականում 3 նախարարությունում այնքան աշխատանք կա, որ անընդհատ չես կարող նույն պրոցեսներին հետևել»: Պարոն նախարար, դա ժողովրդի վարչապետին պետք է բացատրել, ոչ թե հասարակությանը: Երբ ամիսներ առաջ որպես ժողովրդին «լավություն» ներկայացվում էր այդ նախարությունների օպտիմալացումը, Դուք քաջություն չունեցաք ասելու, որ կյանքում որևէ մեկին չղեկավարած մարդու համար դժվար է լինելու այդ սուպերնախարարությունը ղեկավարել:

Ոչինչ պարոն նախարար, քիչ մնաց, դիմացեք, նախարարի պաշտոնն անցողիկ է: Վաղ, թե ուշ ժողովուրդը Ձեզ հանգստի կուղարկի, և միգուցե վերադառնաք համալսարան, բայց ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ ինչպես նախկինում՝ ուսանողների մոտ արդեն նոր իշխանություններից դժգոհելու և պատերի տակ սրանից-նրանից բամբասելու:

Ի դեպ, շնորհավորում եմ Ձեզ գալիք ուսումնական տարվա կապակցությամբ, և եթե որոշեք որևէ ուսումնական հաստատություն այցելել, ապա խորհուրդ եմ տալիս չկշտամբել հոգևորականներին ու ուսուցիչների լեզվական գիտելիքները չստուգել: Հավատացնում եմ Ձեզ, այս թատրոնի ավարտին Ձեզ շատ հուզիչ անակնկալներ են սպասվում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ