25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը պղծում և սեփականաշնորհում է Աղթամարի վանքը

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են ներքաղաքական մանր խնդիրներով և կեղծ օրակարգերով, իսկ որոշ ապազգային տարրեր էլ չեն հրաժարվում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներից, մեր արևելյան և արևմտյան բարբարոս հարևանները, օգտվելով Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը՝ հավակնություններ ներկայացնելով և փորձելով սեփականաշնորհել Թուրքիայի տարածքում գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենահայտնի միջնադարյան կոթողներից մեկը՝ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին՝ վստահ լինելով, որ Հայաստանից պատշաճ արձագանքի չեն արժանանալու…
Ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ն տեղեկություններ է տարածել, որ վերջերս առաջին անգամ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցի են այցելել, այսպես կոչված, Ադրբեջանի «ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչները», ովքեր ներխուժելով եկեղեցի՝ այն պղծել են՝ բարձրացնելով ադրբեջանական դրոշը և ադրբեջաներենով կրոնական ծես կատարելով… Սույն այլանդակության կազմակերպիչը՝ Ռաֆիգ Դանագարին, հայտարարել է, որ Սուրբ խաչ եկեղեցին կառուցել են աղվանները, և այն ռուսները հայերին են նվիրել 1836 թ-ին… Դանագարին նաև չի թաքցրել, որ իրենք դիմելու են թուրքական իշխանություններին՝ «սրբավայրն օրինական տերերին՝ աղվաններին վերադարձնելու խնդրանքով» …
Ավելորդ եմ համարում մեկնաբանել սույն տգիտությունը, քանի որ նույնիսկ դպրոցականի համար էլ պարզ է, որ չէր կարող ռուսական ցարը հայերին մի բան նվիրել, որը եղել է այլ երկրի՝ Օսմանյան կայսրության տարածքում, էլ չեմ ասում, թե ինչ գործ ունեին այդ ժամանակ աղվանները Վանում, երբ կառուցվում էր վանական համալիրը… Պաշտոնական Բաքուն և նրան հովանավորող Անկարան թքած ունեն պատմական ճշմարտության վրա…Նրանք իրենց ուզածին հասնելու նպատակով առաջնորդվում են ագրեսիվ մարտնչող տգիտությամբ… Իսկ Բաքվի նպատակը ոչ միայն այն է, որ սեփականաշնորհելով Հայ առաքելական եկեղեցու պատմությունը և իրենց հռչակելով հարավկովկասյան բնիկներից մեկի՝ աղվանների հետնորդներ՝ հնացնեն իրենց պատմությունը, այլև այսպիսով հավակնություններ ներկայացնեն ոչ միայն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ, այլև արդեն այդ հավակնությունները տեղափոխեն Արևմտյան Հայաստանում գտնվող հայերի և Հայ առաքելական եկեղեցու ժառանգության նկատմամբ, որտեղ այդ ամենը պաշտպանվում է Թուրքիայի իշխանություների կողմից… Թուրքական իշխանությունները ԽՍՀՄ փլուզումից և Հայսատանի անկախացումից հետո բավականին ակտիվ զբաղված են Արևմտյան Հայաստանում գտնվող հայերի ժառանգությունն այլ ազգերին նվիրելու քաղաքականությամբ՝ փորձելով թուլացնել հայերի «պատմական և կրոնական» դիրքերը… Օրինակ՝ Տայքում գտնվող մի քանի վանքեր և եկեղեցիներ, որոնցից ամենանշանավորը Օշկավանքն է, թուրքերը հռչակել են վրացական եկեղեցիներ և վրացիների հետ համատեղ վերականգնողական աշխատանքներ են նախաձեռնում… Վանի Սուրբ խաչ եկեղեցու նկատմամբ, այսպես կոչված, ադրբեջանական «ուդի-աղվանական համայնքի», որը Ալիևների կողմից ստեղծված գրպանային կազմակերպություն է, ներկայացուցիչների ագրեսիվ պահվածքը պատահական չէ և կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ…
Հետաքրքիր է այստեղ հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը և Հայաստանի ԱԳՆ-ի պահվածքը… Մինչև հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության որևէ ներկայացուցիչ այս հարցի վերաբերյալ կարծիք չեն հայտնել և հայտարարությամբ հանդես չեն եկել… Մեր իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է կեղծ աշխատատեղերի մասին տեղեկություններ հրապարակելը, ԱԺ-ի դիմաց խալի լվանալը, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ օրակարգեր ձևավորելը կամ էլ գրադարան այցելողների թվի աճի շուրջ հրճվելը… Իսկ այդ ընթացքում Բաքուն և Անկարան համատեղ ոչ միայն պղծում են Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին, այլև հեռուն գնացող նպատակներով հավակնություններ ներկայացնում վանական համալիրի նկատմամբ…
Հ.Գ. Հուսամ՝ ՀՀ իշխանություններից և Հայաստանի ԱԳՆ-ից կոշտ արձագանքն ուշացումով, բայց անպայման կհնչի…

69275496_459970568181294_2275852042859708416_n
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ