20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դժգոհության լուրջ ալիք՝ դատական համակարգում. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Այդ պատճառով Երևան քաղա­քում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել՝ եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որ իրենց տեղափոխեն մարզեր: 

Մար­զերում համեմատաբար իրավիճակը հանդարտ է, ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ինչպես մայրաքաղա­քում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը դատական համակարգում լուրջ քննարկումնե­րի առարկա է դարձել, և առաջիկայում պետք է ինչպես ԲԴԽ-ն, այնպես էլ դատական դեպարտամենտը կոնկրետ գործողություններ սկսեն դատարանները ծանրաբեռնելու համար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ