26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ազատագրումը» պահանջում է վարչապետից չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

Սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարի իրատեսական չէ Ստամբուլյան կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում, քանի որ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքը կհայտնի հոկտեմբերին, որից հետո կառավարությունը հարցը պետք է քննարկի և հետո միայն այն ուղարկի խորհրդարան։
 
Կոնվենցիայի վավերացման դեմ առ այսօր հանդես են եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ Հանրային խորհուրդը, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, մտավորականներ, մանկավարժներ, հոգեբաններ։ Մի քանի նախաձեռնություններ միաժամանակ իրականացնում են Կոնվենցիայի դեմ ստորագրահավաքներ, որոնց միացել են տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ։
 
Կոնվենցիայի վավերացման դեմ արտահայտվել են նաև խորհրդարանական «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորները, ովքեր իրենց անհամաձայնությունը բազմիցս արտահայտել են տարբեր հարթակներում:
Մեր համոզմամբ, ՀՀ Կառավարության կողմից Կոնվենցիայի վավերացման գործընթացի հետաձգումը ամենևին կապված չէ Վենետիկի հանձնաժողովից ստացվելիք պատասխանի հետ, այլ ուղղակիորեն պայմանավորված է սեփական արժեհամակարգը պաշտպանող ժողովրդի հստակ բացասական դիրքորոշմամբ:
 
Ակնհայտ է, որ Կոնվենցիայի վավերացմանը հետամուտ ՀՀ իշխանությունները սեփական ուժերը վերադասավորելու և մոտ ապագայում այդ գործընթացը վերսկսելու համար որոշեցին ժամանակավորապես հետաձգել այն, քանի որ դա այժմ Հայաստանում կարող է առաջացնել լուրջ ներքաղաքական ճգնաժամ՝ ընդհուպ մինչև իշխանափոխություն:
Եվս մեկ անգամ արձանագրելով, որ Կոնվենցիան սպառնալիք է մեր ազգային և ավանդական ընտանեկան արժեհամակարգի համար և ուղղված է դրա ոչնչացմանը՝ «Ազատագրում» շարժման նախաձեռնող խումբը պահանջում է ՀՀ Վարչապետից չեղարկել Կոնվենցիան՝ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով (https://liberation.am/):
 
«Ազատագրում» շարժման նախաձեռնող խումբ
Երևան, օգոստոսի 27, 2019թ.
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ