26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պարոն Կարապետյան, գոնե Դուք «հանցավոր ռեժիմներից» մի խոսեք. դա Ձեր նախկին/ներկա/իրական տերերին դուր չի գա

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ խոսնակը ֆեյք է.

Նոր կարդացի, որ Ջերմուկում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «հանցագործ ռեժիմի» վրա էր փորձում բարդել իրենց ապիկարությունը։ Այդ ո՞նց եղավ, որ նույնիսկ վարչապետը ու այլ պաշտոնյաներ չեն ասում, որ Ամուլսարի հետ կապված կա կոռուպցիոն որեւէ տեսակի խնդիր, իսկ իր խոսնակը դրանում «հանցավոր ռեժիմի» հետք է տեսնում, մի հատ էլ լրատվականներին բաժանում ռեժիմական ու ոչ ռեժիմականների։

Ես հասկանում եմ, որ էս մի շաբաթ բոլոր ֆեյքերին տվել եք նման հանձնարարություն, բայց ախր վարչապետի խոսնակը չպիտի ֆեյքի մակարդակի մեսիջ տա։ Պարոն Կարապետյան, գոնե Դուք «հանցավոր ռեժիմներից» մի խոսեք՝ դա հաստատ անգամ Ձեր նախկին/ներկա/իրական տերերին դուր չի գա։ Թե չէ, ինչպես ասում են, чья бы корова мычала…»:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ