21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Մի բողոքեք, ով ճանապարհ է փակել, ով «սիգնալա» տվել, ով «կաստրուլկեքով» տանեցիների հարսանիքի վիդեոն էր հիշել, ով Հրագի երգի տակ աԲրում էր …

serj-sargsyan-4-634x445

Մերժում էիք չէ՞: Եվ ի՞նչ ստացաք:

Նա կատարեց ձեր պահանջը՝ հրաժարական տվեց՝ գնաց: Գնաց, բայց միևնույն ժամանակ պետության համբավի մասին մտածելով, գնաց առանց պետությունը ցնցելու, գնաց առանց արյունի, ականջալուր լինելով հազարավոր քաղաքացիների կոչերին, որովհետև դիմացը «Ապրիլի 24»-ն էր, որովհետև նա պետականամետ գործիչ էր:

Դուք նրան դարձրել էիք ամենի մեղավորը, բայց իմ խորին համոզմամբ դա այդպես չէր: Թե ի՞նչու՝ ստորև:

Իսկ հիմա ըստ էության.

Մշակույթի ներկայացուցիչներով հանդերձ բողոքում էիք, հրաժարվում էիք Նախագահի պարգևից, բայց ի՞նչ փոխվեց, գո՞հ եք: Պարզապես ամբոխին հաճոյացաք և վերջ:

Երգիչ-երգչուհիներով հանդերձ բողոքում էիք, երգեր էիք երգում «հեղափոխության» վերաբերյալ, բայց ի՞նչ փոխվեց: Հաճոյացաք և ձեր կարիերան ավատվեց: Այդպես չէ՞: Հրագ ու՞ր ես: Սերժ Թանկյան, բա դու՞ ուր ես:

Աշխատավարձից և աշխատատեղ չլինելուց էիք բողոքում, բայց մարդիկ աշխատանքից զրկվում են քիչ չէ, մի բան էլ նախորդների ժամանակահատվածի աշխատավարձերը իջացնում բարձրացնում են, հասցնելով նույն շեմին, անունն էլ դնում, թե աշխատավարձ ենք բարձրացրել: Հետո՞, ի՞նչ փոխվեց, գո՞հ եք:

Արագաչափերից և կարմիր գծերից էիք բողոքում, գոռում-գոչում էիք, որ Սաշիկինն ա, բայց արդյունքում նրանք ոչ միայն մնացին, այլ մի բան էլ շատացան: Սրան էլ գումարենք, որ Նիկոլի պատգամավորը ԱԺ-ից հայտարարեց, որ Սաշիկը կապ երբեք չի ունեցել դրանց հետ: Մարդի՛կ, ի՞նչ փոխվեց, գո՞հ եք:

Բիզնեսից էիք բողոքում, ի՞նչ փոխվեց, գո՞հ եք: Համատարած հետապնդումներ են, որոնց արդյունքում ներդրում չի եղել նունիսկ:

Թալան-թալան էիք գոռում, բայց արդյունքում 1 տարի շարունակ և ավել մենք չտեսանք մեկ բացահայտված թալանի դեպք: Ժողովուրդ գոնե մեկը:

Բողոքում էիք բանակի մարտունակ չլինելուց, բայց այսօր բանակն են արժեզրկում: Գոմիկը իրեն ավելի լավ է զգում, քան՝ գեներալը: Գո՞հ եք: Սա՞ է ձեր պատկերացրածը:

Բողոքում էիք, որ նա Արցախի շրջաններն է հանձնել կամ պատրաստվում հանձնել, բայց այդ թեզը հենց այսօր է ավելի արդիական, իսկ այն ժամանակ դրանք ձեր ֆանտաստիկ մտքերն են ուղղակի եղել: Երբ Փաշինյան Նիկոլը Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, նա ուղղակիորեն ՀՀ-ն դարձրեց պատերազմի կողմ, մինչդեռ ՀՀ-ն անվտանգության երաշխավորն էր: Ե՞վ: Սա՞ է ձեր գերագույն հրամանատարը:

Բողոքում էիք ամեն ինչից, բայց այդ ամեն ինչը հենց այսօր է իրականություն դառնում: Գո՞հ եք, լավ է չէ՞:

Բողոքում էիք կոռուպցիայից, բայց կրկին ոչ մի բացահայտված դեպք, ոչ մի դատական վճիռ, և այս ամենին էլ գումարենք, որ կոռուպցիան հենց այսօր է տեղի ունենում: Սանասարյան Դավիթի գործից ի՞նչ կա: Սրանից ևս գոհ եք չէ՞:

Բողոքում էիք ԼԳԲՏ համայնքից, բայց այսօր նրարք ՈՍ շենքում, ոստիկանության աշխատակից են ծեծում քիչ չէ, մի բան էլ մնում են անպատիժ: Դե պատկերացրեք, եթե սա տեղի ունենար նրա կողմից նշանակված Վլադիմիր Գասպարյանի օրոք:

Եվ այսպես շարունակ ես կարող եմ թվել ու թվել, բայց… ո՞րն է Ձեր պայքարը իրականում, մի՞թե ոչ շահը:

Վիրավորում, պիտակավորում էիք բոլորիս մինչ օրս, ով ձեր կարծիքին չէր, իսկ հիմա՞: Հիմա, դուք հայտնվել եք կոտրած տաշտակի առաջ: Գո՞հ եք:

Հիմա, ամեն ինչից բողոքելու փոխարեն՝ հանգիստ նստեք տեղներդ, շունչ քաշեք, արտաշնչեք և վայելեք ա՛յ «հեղափոխականներ»: Մի բողոքեք, որովհետև յուրաքանչյուրդ, ով ճանապարհ է փակել, ով «սիգնալա» տվել, ով «կաստրուլկեքով» տանեցիների հարսանիքի վիդեոն էր հիշել, ով Հրագի երգի տակ աԲրում էր, ով գոռում էր «քայլ արա մերժիր Սերժին», ով ընտրություններին իր քվեն է տվել Նիկոլենց, այ հենց էդպես էլ միահամուռ ուժերով վայելեք: Դուք այս իշխանության հանցակիցներն եք:

Կրկնում եմ՝ դու՛ք այս իշխանության հանցակիցներն եք:

Հ.Գ. Իսկ ես միայն կասեմ մեկ բան՝ պրն. Նախագա՛հ, Ձեր տեղը զգացվում է ավելի քան՝ երբևէ:

Տիգրան Վարդանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ