01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե տեսնենք, որ ՀՀ -ին, Սևանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության անդամների և վարչապետի հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի հարցը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում եմ՝ այսօր օրվա ընացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ», – ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն կա Ամուլսարի հարցում՝ Սիմոնյանն ասաց.

«Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն, կա իրավիճակ, հետազոտոթյուն, որն ասում է մի բան, և մարդիկ, որոնք մեկ այլ բան են ասում, որևիցե նոր բան, որը նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, չի լինելու»:

Սիմոնյանն ասաց, եթե անգամ 0.1 տոկոս հավանականություն լինի, որ հանքի շահագործումը վնասակար է լինելու, ապա այն չի իրականացվի.

 

«Եղել է քննարկում, որի ընթացքում կարմիր գծով անցել է հետևյալը, եթե ՀՀ -ին, Սևանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպությունը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա, թե դուր չի գա, հանքը չի շահագործվի, բայց եթե լինի իրավիճակ, որտեղ տեսնենք, որ վնաս չկա՝ կշահագործվի», – ասաց Սիմոնյանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ