26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդի ձայնը չի լսում. Հրայր Կոստանյան

Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից Հրայր Կոստանյանը հայտարարեց, որ դժգոհ է վարչապետի՝ Ամուլսարի հարցով պետական մարմինների ներկայացուցիչներին քննարկման հրավիրելու որոշումից:

«Չինովնիկներին Ջերմուկից կանչել է, իբր թե քննարկում է անում, ո՞ւմ հետ է քննարկում անում: Սա համայն հայության հարց է, ես պիտի որոշեմ իմ ապագան: Երևանում ապրելով՝ իմ փոխարեն ոչ ոք չի կարող որոշել», – ասաց քաղաքացին:
Վերջինս նկատեց, որ եթե Փաշինյանը չլսի ժողովրդի ձայնը, ապա կարժանանա իր նախորդի ճակատագրին.

«Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդի ձայնը չի լսում, ու ես էսօր հրապարակավ հայտարարում եմ՝ եթե ինքը չսթափվի, ինքը արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին, դեռ շատ ավելի վատ»:

Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում այսօր վարչապետը հրավիրել է քննարկում Ամուլսարի հարցով, որին զուգահեռ բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ