19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ եք պատրաստվում իրականացնել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը. Միհրան Հակոբյանը՝ Սերժին

36464_mihran_hakobyan1_M

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը Facebook-յան էջում գրառում է կատարել՝ դիմելով աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին:

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, Որպես Նոր Հայաստան կերտած ակտիվ հեղափոխական՝ հավակնում եք դառնալ հեղափոխական իշխանության հանքերի լիցենզավորման գլխավոր ռևիզորն ու հանրապետության գլխավոր գեոլոգը: Ձեր իրավունքն է, Ձեր իրագործած հեղափոխության Ձեր վաստակն ու փայը: Բայց մի շարք հարցեր կան.

1. Դուք պնդում եք, որ «աշխարհում գոյություն չունի հանք, որը բացասական ազդեցություն չունի շրջակա միջավայրի վրա»: Արդյո՞ք չեք պատրաստվում վերսկսել պայքարը Թեղուտի հանվայրի շահագործման դեմ: Թե՞ բավարարված եք նրանով, որ ժողովրդի վարչապետը Թեղուտի հանքավայրի շահագործումը ներկայացրեց որպես Նոր Հայաստանի իշխանության ձեռքբերում:

2. Դուք պնդում եք, որ Լիդիանը «կեղտոտ» ընկերություն է և Ամուլսարի շահագործման լիցենզիան նախկին կառավարությունից ձեռք է բերել կոռուպցիոն միջոցներով: Եթե պարզվի, որ Ձեր պնդումը սուտ է, արդյո՞ք պատրաստվում եք ներողություն խնդրել զրպարտության համար:

 

3. Արդյո՞ք չեք պատրաստվում դատի տալ Ձեր երկրում՝ ԱՄՆ-ում գրանցված և Ձեր՝ ամերիկյան կապիտալը ներկայացնող Լիդիան ընկերությանը և պարզել՝ խարդախնե՞ր են նրանք, թե՞ ոչ: Ձեր երկրի իշխանության հետ ասելիք-խոսելիք-քննարկելիք չունե՞ք այս հարցում:

4. Դուք պնդում եք, որ եթե Լիդիանը դիմի արբիտրաժային դատարան, ապա պարտվելու է: Կպարզաբանե՞ք, թե ինչպես է ձևավորվել Ձեզ մոտ այդ համոզմունքը, և եթե ՀՀ-ն, այնուամենայնիվ, պարտվի, արդյո՞ք մեզ՝ հայաստանցիներիս հետ միասին պատրաստվում եք վճարել միլիոնավոր դոլարների հասնող այդ տույժ ու տուգանքները։

5. Արդյո՞ք կարող եք ԱՄՆ սահմանադրության վրա ձեռքը դրած երդվել, որ հասկանում եք, թե ինչ եք խոսում, երբ շահարկում եք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փակման հարցը: Արդյո՞ք գիտակցում եք, որ կոմբինատի չաշխատելը նշանակում է, որ մոտ 2 շաբաթից 1 դոլարի գինը ՀՀ-ում կկազմի մոտ 800 դրամ և արդյո՞ք պատրաստվում եք գալ Երևան, ժողովրդի վարչապետի հետ միասին ֆեյսբուքում լայվ մտնել և բացատրել հայաստանցիներին, թե ինչու չեն կարողանում իրենց երեխաների համար հաց գնել:

 

6. Արդյո՞ք տեղյակ եք, որ Ձեր երկրի կառավարությունը սլանցային գազի արտահանման լիցենզիաներ է բաշխել նավթագազային ընկերություններին: Բնապահպանները կարծում են, որ դա աղետալի հետևանքներ է ունենալու ԱՄՆ շրջակա միջավայրի համար: Արդյո՞ք պարզել եք՝ դրանցում կոռուպցիոն դրսևորումներ կա՞ն, թե՞ չկան: Պայքար ծավալու՞մ եք այս ուղղությամբ և ինչպե՞ս մենք՝ հայաստանցիներս, կարող ենք մասնակցել ձեր այդ պայքարին:

7. Արդյո՞ք կարող եք ձեռքը դնել Աստվածաշնչի վրա ու երդվել, որ արդար եք համարում չապրել Հայաստանում, բայց մասնակցել հեղափոխությանը, ոչնչի ունակների կառավարությանը փաթաթել հայաստանցիների վզին ու գնալ Ամերիկայից պայքարել Հայաստանի էկոլոգիայի համար:

8. Ե՞րբ եք պատրաստվում իրականացնել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում», – գրել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ