21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

Նիկո՚լ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը. Շարմազանով

7B32217F-8684-4F81-AC66-80C07EB4DBD2

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը

Հանրային էմոցիայի բարձր եռման աջակցությամբ պետության ղեկը զավթած արկածախնդիր-ամբոխավարը սեփական ձախողումները քողարկելու, իր եւ այլոց «էմոցիոնալ ապրումները» տեղը պահելու եւ օրեցօր աճող հիասթափության ալիքը ցրելու նպատակով կարծես թե նոր՝ տաք-տաք «reality show»-ներ է մատուցելու «դաժան տեսարանների» սիրահարներին եւ քֆուրչի աղջիկներին ու տղաներին, որոնք «էլի, էլի» են գոռում:

Իշխանազավթումից մեկ տարի անց՝ գործնականում զրոյացնելով «կախարդական փայտիկով թռիչքային զարգացման» միֆը, ըստ որի՝ անգամ խոշոր եղջերավորներն էին ազատագրվելու նախկինների «ծանր լծից» եւ ինքնամոռաց արտահանվելու, աճելու եւ բազմանալու, ձախողվածն անցնում է պոպուլիզմի հաջորդ արարին:

Նենգության չափաբաժինը նույնն է, ճիշտ այնքան, ինչքան անցած տարի գարնանը: Սցենարի հեղինակի ու ռեժիսորի թիրախում ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն է եւ Արցախյան 1-ին եւ Ապրիլյան պատերազմներում հաղթանակ կերտած ու հայրենիք պահպանած գեներալ Օգանովսկին:

Ազգային գործիչներ, որոնք տեսակով տարբեր են սրանցից, որոնք չեն «մարսում» տրանսգենդերության ու պղծության քարոզը պետական մակարդակով: Իմ խորին համոզմամբ՝ այսպիսով փորձում են հանրային ուշադրությունը շեղել կարեւոր գործընթացներից, մասնավորապես Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից:

Ուրեմն սցենարի հեղինակներ եւ մակլավիկներ, դրսի ու ներսի հայրենաքանդ-տնաքանդներ, պղծության ջատագովներ, եթե անգամ Նիկոլը ձերբակալի Սերժ Սարգսյանին, չի հաջողվելու վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Մենք վճռական պայքար ենք մղելու հանուն ազգային եւ քրիստոնեական արժեքների, հանուն հայ ավանդական ընտանիքի, հանուն նրա, որ ԱԺ-ում տրանսգենդերության չքարոզեք, հանուն նրա, որ մեր երեխաներին մանկապարտեզում ու դպրոցում այլասերում՝ երրորդ սեռ ու ծնող 1, ծնող 2 չքարոզեք, հանուն նրա, որ պատմությունը չվերախմբագրեք ու նահատակներին «հանուն ոչնչի զոհվածներ» չորակեք, հանուն նրա, որ հաղթանակած պատերազմը պարտություն չդարձնեք, հանուն նրա, որ Արցախն ու Հայաստանը «տականքների ու պուպուշների», «քայլածների ու չուժոյների» չբաժանեք, հանուն նրա, որ հայոց կրթօջախներում քահանան սպասված եւ ընդունված լինի, այլ ոչ թե վտարված, որպեսզի ձեր հիմարությունները քարոզեք, հանուն նրա, որ Մայր Աթոռը՝ Վեհարանը ու հայոց Հայրապետը պաշտպանված լինեն:

Իսկ նախագահ Սարգսյանին ձեր «կիրթ ու նորմալ» ալիեւների հոխորտանքն ու թշնամու գնդակն անգամ չեն վախեցրել, ուր մնաց ձեր էժանագին քայլերը, այ գառան մորթով գայլեր, որ ձեր հայրենակիցներին «տականք» եք որակել ու պղծության քարոզչին ավանդական ընտանիքի մայր եք անվանել:

Նախագահ Սարգսյանն իր կենսագրությամբ է ապացուցել, որ մարդ է, տղամարդ է, արժանապատիվ է, քաղաքական գործիչ է, հայ է:

Հ.Գ Նիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը: Ստի ոտը կարճ է:

#Հայկըկհաղթիոսոխբելին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ