19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Արագածոտնի մարզպետն ինքն իրեն թանկարժեք գործուղման է ուղարկել․ Հրապարակ

E158C937-2E46-432E-A327-E11AC121EA03

«Հրապարակ»-ը գրում է․ «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, ով ժամանակին ինքն իրեն գործուղումներ էր ուղարկում մարզի գյուղեր և հավելյալ գումարներ ստանում դրա դիմաց, ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները՝ միասին վերցրած: Մարզից ստացած տե­ղեկատվությամբ, նա օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը և մեկնել է իր ծառայողական PRADO մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով: Մինչդեռ մարզից 7-8 ավտոբուս է կիսադատարկ մեկնել Արցախ՝ տեղափոխե­լով խաղերի մասնակիցներին:

Երեկ փողոցնե­րում ակցիաներ անող մարզպետներն այնքան են հոռացել այս ընթացքում, որ այլևս շարքա­յին մարդկանց հետ ճանապարհ չեն գնում, ուղիղ չեն շփվում: Ոչինչ չէր խանգարում, որ մարզպետն իր մարզի սպորտսմենների հետ նույն ավտոբուսով մեկներ Արցախ՝ ճանա­պարհին էլ շփվեր նրանց հետ: Արցախում ընդամենը մի 2 ժամով մասնակցել է խաղե­րի բացմանը, նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել, բայց 3 օր մնացել է՝ դրա դիմաց և´ գումար, և´ բենզին ստանա­լով:

Մենք դիմեցինք Արագածոտնի մարզպե­տական, որ պարզենք՝ հունվար-օգոստոս ամիսներին քանի անգամ է գործուղման մեկնել մարզպետը, ինչ գործուղումներ են եղել դրանք, որ երկրներ, որքան գումար և բենզին է հատկացվել, և կոնկրետ համահայկական խաղերին մասնակցությունն ինչ է նստել մարզպետարանի վրա, բայց մեզ ասացին, որ մեր հարցերին արագ պատասխանել չեն կա­րող: Սպասում ենք պատասխանին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ