19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարոն վարչապետ, դուք որոշեք որ հատվածում ես կփռվեմ ասֆալտին : Քաղաքապետարանի մոտից կան բերման ենթարկվածներ /տեսանյութ/

Երևանի Աղյուսագործների 86 հասցեի մի քանի ընտանիքներ կոյուղագծից զրկվելու վերաբերյալ լրագրողների հետ հանդիպումից հետո Երևանի ավագանու նախկին Անդամ Սոնա Աղեկյանի գլխավորությամբ գնացին քաղաքապետարան, իրենց հետ տանելով մեկ սրվակ կոյուղաջուր:

Բնակիչների հետ քաղաքապետարանի դիմաց էին եկել նաև ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը» մոտեցնելով բաց տարան Խաչիկյանին, իսկ վերջինս այն թափեց։

Ոոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ