26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու. Ռուստամ Բադասյան

Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նաև չհամաձայնեց դիտարկմանը, որ պատգամավորների մեծ մասը կարծես դեմ է արտահայտվում կոնվենցիայի վավերացմանը:

«Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Ես որևէ բան չգիտեմ, գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Իմ նշանակումը բոլորդ գիտեք՝ երբ է եղել, դեռևս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակումից հետո», – ասաց նախարարը:

Ճշտող հարցին, թե արդյոք իր առաջ նման խնդիր դրված չէ՝ հրաժարական տալ կոնվենցիայի վավերացման ձախողման դեպքում, Բադասայնն ասաց.

 

«Ինչի՞ պիտի հրաժարական տամ չվավերացման դեպքում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ