20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում օլիգարխներ չկան, այլ կան ժողովրդի վարչապետի տիկնոջ հիմնադրամներին կանոնավոր կերպով մուծվող գործարար-սեփականատերեր. Նախկին պատգամավորը Սերժ Թանկյանին

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Դուք` որպես Նոր Հայաստան կերտած ակտիվ հեղափոխական, բնականաբար տեղյակ եք, որ Հայաստանում ոչ բռնի, ժողովրդական և թավշյա հեղափոխությունից հետո օլիգարխներ չկան, այլ կան ժողովրդի վարչապետի տիկնոջ հիմնադրամներին կանոնավոր կերպով մուծվող գործարար-սեփականատերեր, ովքեր երբեք կեղտոտ փողեր չեն աշխատել, չեն աշխատում և չեն աշխատելու, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ կանոնավոր կերպով մուծվում են այդ հիմնադրամներին:

Եվ, քանի որ Դուք ժողովրդի վարչապետին խոստացել եք բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, ապա հուսով եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամի հարգարժան տնօրենի հետ հանդիպմանը չեք բարձրացրել հիմնադրամին գործարար-սեփականատերերի մուծված գումարներով Ձեզ Հայաստանում բնակարան նվիրելու հարցը:

Հավատացեք, այդ փողերն այլևս մաքուր փողեր են, և Ձեր տրամաչափի հեղափոխականին հարիր չէ ժողովրդի վարչապետին տրված խոստումն իրագործել այդ գումարներով: Եվ, եթե տրված խոստումը չեք կատարում միայն այն բանի համար, որ Ձեր «ձեռքը քարի տակ է», ապա կես բերան այդ մասին հայտարարեք: Խոստանում եմ, անձամբ դրամահավաք կկազմակերպեմ: Անշուշտ, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ Նոր Հայաստան կերտած հեղափոխականը չկատարի ժողովրդի վարչապետին տրված խոստումն ու փաստացի սաբոտաժի ենթարկի Հայաստանում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության հաղթական ընթացքը:

67898908_10157524362018197_2409687050618929152_n

Միհրան Հակոբյան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ