21 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2019

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվի. Հրապարակ

DD4C89CE-61A7-43A4-B4BE-52239DE30473_w1023_r1_s

Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրա­վիճակ է փոխել, թերթի աղբյուրների հավաստմամբ՝  կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի: Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու զենի» հետ կապված նուրբ հարցերը: «Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ինչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ինչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը»,- ասաց իշխանա­կան պատգամավորներից մեկը: Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխա­նական բուրգում տարաձայնություններ կան:

Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատ­գամավոր դեմ է կոնվենցիային: Եվ նրանք չեն էլ թաքցնում դա: Նախարարի հետ հանդիպմա­նը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, և հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի:

Հատկապես, որ, ինչպես իշխա­նական աղբյուրը պնդեց, քննարկվել է նաև դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հա­յաստանի Սահմանադրությանը: Խոսքը, մասնա­վորապես, ամուսնության ձևակերպման հետ է կապված: Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում նրբորեն ձևակերպված է նաև երրորդ սեռը:

Այս եւ այլ հրապարակումեին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ