23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հեղափոխությունից հետո որոշ մարդկանց մոտ առաջացել կամ խորացել են մանիակալ համախտանիշները»

Այսօր բոլորը խոսում են առողջ ու ամուր պետություն ունենալու մասին: Սակայն չի քննարկվում, որ ամուր ու առողջ պետություն ունենալու համար պետք է ունենալ առողջ հասարակություն : Մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եկել- հասել է այն կետին, որ քաղաքական քննարկումներn իջել են տնային տնտեսուհիների մակարդակի : Որոշ մարդկանց մոտ առաջացել են մանիակալ համախտանիշներ : Կան նաև մարդիկ , որոնք արդեն իսկ ունեին մանիակալ համախտանիշները :

Ձեզ եմ ներկայացնում հիվանդությանը բնորոշ պարզաբանումներ

Մանիակալ համախտանիշը արտահայտվում է կլինիկական երրորդությամբ` տրամադրության բարձրացում, մտածողության պրոցեսների արագացում և հոգեշարժական գրգռվածություն: Նման հիվանդները, մշտապես ժպտալով ու ծիծաղելով, կատակում են, սրամտում, երգում, արտասանում, իրենց համարում են երջանիկ ու անհոգ:

Նրանց մտքերը հոսում են խիստ արագ, մի միտքը չավարտած առաջանում է մյուսը:Մտածողության տեմպի ծայրահեղ արագացումը կոչվում է “մտքերի թռիչք” (ֆուգա իդեարում): Նման հիվանդները հաճախ արտահայտում են մեծամոլական անձի գերագնահատման մտքեր։ Շարժողական ոլորտը բնութագրվում է արտահայտված գրգռվածությամբ։ Նրանք անընդհատ գտնվում են ոտքի վրա, շարժման մեջ, միջամտում են շրջապատի մարդկանց բոլոր գործողություններին։

Մանիակալ գրգռվածությունը այլ կերպ անվանում են արգասավոր գրգռվածություն, քանի որ հիվանդների գործողությունները ունեն որոշակի նպատակ, այլ ոչ թե քաոսային բնույթ են կրում։ Սակայն հոգեկան ֆունկցիաների արագացման հետևանքով նրանք, սկսած գործողությունները ավարտին չհասցնելով, անցնում են մեկ այլ գործողության, որի արդյունքը լինում է այն, որ իրենց շուրջը խառնաշփոթ են ստեղծում։ Բոլոր հակումները ուժեղացած են, իսկ ուշադրությունը` սրացած ու միաժամանակ շեղվող։
Հորդորում եմ մեր առողջ հասարակությանը` զգոն լինել շրջապատի մարկանց հանդեպ, ովքեր տառապում են այս համախտանիշով:

«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր Նունե Ավանեսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ