24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Երևան համայնքին տրամադրել 3 մլն 281 հազար դրամ։

Նիստում վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ժամկետներում արձանը տեղադրված կլինի։ Ի պատասխան Պապիկյանը ձեռնպահ մնաց ժամկետներ հայտնել և ասաց, որ կաշխատեն սեղմ ժամկետներում անել արձանի բացման արարողությունը։  

«Պետք է խնդրեմ հանձնարարեք, որ պարբերաբար տեղեկացնեն՝ ուր է հասել գործը, հետևեք, որ այն շուտ տեղադրվի», – նախարարին հորդորեց վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ