02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջեք, թող խոստումները կատարի. Ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացիները ակցիա են իրականացրել՝ պահանջելով Երևանի քաղաքային իշխանություններից մաքուր պահել քաղաքը, ժամանակին տանել աղբը։

Բողոքի ակցիայի մասնակիցներից Սոնա Աղեկյանն ու Գարիկ Սարուխանյանը իրենց հետ աղբ էին բերել ու աղտոտում էին տարածքը, սակայն տարածքի մաքրուհիները հորդորեցին չաղտոտել։ Արդյունքում տարաձայնություններ առաջացան մասնակիցների ու նրանց միջև, և Սոնա Աղեկյանին ու Գարիկ Սարուխանյանին, հնչեցրած հայհոյանքների, հասարակական կարգը խախտելու պատճառաբանությամբ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին ոստիկանություն։ 

«Աղբի հարցը մի քաղաքականացրեք, մենք պահանջում ենք կատարել ութ ամիս առաջ տված խոստումները, լուծարել պայմանագիրը «Սանիտեքի» հետ», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Մենք պայքարելու ենք՝ ունենալու մաքուր, բարեկեցիկ քաղաք։ Երևանցին պետք է թալանված չլինի», – հայտարարեց մեկ այլ մասնակից։

Ակցիայի մասնակիցները պատրաստվում են ակցիան իրականացնել ոստիկանության կենտրոնի բաժնի դիմաց։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ