26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի նողկալի եւ լպրծուն բան, քան իդիոտ-օխլոս- խառնամբոխն է՝ չկա

Օխլոս-խառնամբոխի էժան մանիպուլյացիան

«Ստամբուլյան կոնվենցիայի» պաշտպանական թիմը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրության իմ խոսքից կտրել է մի հատված, փող են ծախսել, դրել են գովազդի տակ ու կարծում են լուրջ գործ են արել։

Ասեմ, որ իմ խոսքից կտրված այդ հատվածում ես խոսում եմ կանանց իրավունքներից, «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքից եւ ասում եմ, որ առաջիկայում այս խորհրդարանը կվավերացնի Ստամբուլի կոնվենցիան, քանզի մանրամասն տեղյակ եմ այդ կոնվենցիան վավերացնելու շահագրգիռ օրակարգից, որի մասին այս պահին դեռ չեմ խոսելու։ Դրա ժամանակը կգա։

Իմ ելույթում ես չեմ ներկայացրել Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ իմ դիրքորոշումը, որը, քանիցս ասել եմ, կանեմ միայն ՍԴ եզրակացությունից հետո։

Իսկ ապազգային էժանագին թափթփուկներին, որ կոնտեքստից կտրած բառ են պեղել ու կենդանական հրճվանքի մեջ են, կպատասխանեմ շատ շուտով ու կոնկրետ, խիստ առարկայական փաստերով:

Ինչ վերաբերվում է կանանց հանդեպ բռնությանն ու ընդհանրապես բռնությանը, ապա ցանկացած բռնություն դատապարտելի է ու վերջ։ Այլ կարծիք լինել չի կարող։

Մեկ էլ մի թեթեւ դիտարկում՝ ընդհանրապես, ավելի նողկալի եւ լպրծուն բան, քան իդիոտ-օխլոս- խառնամբոխն է՝ չկա։

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ