18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան

BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից: Պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը, որը վերաբերում էր իրեն և իր հասցեին «Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ կային, ասաց գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):

«Չեմ բացառում, որ դա լինի հատուկ պատվեր «հատուկ» շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին և պատրաստ եմ այսուհետ ևս՝ հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին ևս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումներ» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ